15:12  ,  7 հուլիսի, 2015

Ռուսական հավաքի ընթացքում «Արարատը» կխաղա «Կրասնոդարի» հետ

Երեւանի «Արարատը» հուլիսի 13-27-ը հավաք կանցկացնի Կրասնոդարի շրջանի Կրիմսկ քաղաքում, որտեղ կհանգրվանի «Գիգանտ» մարզահամալիրում, փոխանցում է ակումբի կայքը:

Նախատեսված են երեք ստուգողական հանդիպումներ, որոնցից առաջինն «Արարատը» կանցկացնի հուլիսի 15-ին: Այդ օրը երեւանցիների մրցակիցը կլինի Ռուսաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Կրասնոդարը»:

«Արարատն» արդեն պայմանագրեր է ստորագրել բրազիլացի կենտրոնական պաշտպան Ջուլիանո Խիմենեսի եւ ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտի հետ: Արձակուրդից վերադարձել եւ թիմին միացել է նաեւ «Արարատի» սերբ ավագ Ալեքսանդր Ռակիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով