14:10  ,  7 հուլիսի, 2015

Մեսի. Եզրափակիչում պարտվելուց ցավալի ոչինչ չկա ֆուտբոլում

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում չիլիացիներից կրած պարտությունից հետո աջակցության համար շնորհակալություն է հայտնել երկրպագուներին: «Բարսելոնայի» հարձակվողը նաեւ պատմել է, թե որն է ֆուտբոլում ամենացավալի պարտությունը:

«Ֆուտբոլում չկա ավելի ցավալի ոչինչ, քան եզրափակիչում պարտվելը: Չեմ ցանկանում երկարացնել եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցում են ինձ եւ իմ կողքին են նաեւ բարդ պահերին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մեսին:

Հիշեցնենք, որ եզրափակիչում չիլիացիներից կրած պարտությունից հետո Մեսին հրաժարվել էր վերցնել Ամերիկայի Գավաթի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: 2014-ին Արգենտինայի հավաքականը պարտվել էր նաեւ Բրազիլիայում կայացած ԱԱ-2014-ի եզրափակիչում, որում մրցակիցը Գերմանիան էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում