14:40  ,  7 հուլիսի, 2015

Ուիմբլդոն. Մրցավարից դժգոհ թենիսիստը չի պայքարել մրցակցի մատուցման ժամանակ

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչում ավստրալացի Նիկ Կիրգիոսը գեյմերից մեկում հրաժարվել է պայքարել ֆրանսիացի Ռիշար Գասկեի մատուցման ժամանակ: Այդ կերպ Կիրգիոսը բողոքել է մրցավարից, որը նրան զգուշացում էր տվել բարձր հայհոյելու համար:

Այդ մրցախաղում Ռիշար Գասկեն հաղթել է 4 սեթում (7:5, 6:1, 6:7, 7:6), իսկ քառորդ եզրափակիչում կխաղա շվեյցարացի Ստեն Վավրինկայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում