12:50  ,  7 հուլիսի, 2015

Գվարդիոլան ու Մյուլերը վիճել են մարզման ժամանակ

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մարզման ժամանակ վիճել է գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերի հետ, գրում է Bild-ը:

Իսպանացի մասնագետին դուր չի եկել, թե ինչպես է Մյուլերն աշխատում պաշտպանողական գործողություններին նվիրված վարժության ժամանակ: Սկզբում կիսապաշտպանը չի ընդունել Գվարդիոլայի քննադատությունը, սակայն հետո խոստովանել է իր սխալը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում