10:38  ,  7 հուլիսի, 2015

«Սպարտակը» հաստատեց «Բրագայի» հարձակվողի տրանսֆերը

Մոսկվայի «Սպարտակը» պաշտոնապես հաստատել է պորտուգալական «Բրագայի» եւ Կապո Վերդեի հավաքականի հարձակվող Զե Լուիշի տրանսֆերը:

24-ամյա ֆուտբոլիստն արդեն ժամանել է Շվեյցարիա, որտեղ միացել է «Սպարտակի» հավաքին: Բուժզննում անցնելուց հետո Զե Լուիշը պայմանագիր է կնքել ռուսական ակումբի հետ:

Պորտուգալիայի ավարտված առաջնությունում Զե Լուիշը մասնակցել է 20 հանդիպման եւ դարձել է 8 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում