00:47  ,  7 հուլիսի, 2015

Ֆեդերերը քառորդ եզրափակիչում է, Ջոկովիչ - Անդերսոն մրցախաղն ընդհատվել է

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (2) նվաճել է թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր: Չորրորդ շրջանում նա առավելության է հասել իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտայի նկատմամբ՝ 6:2, 6:2, 6:3 հաշվով: Հանդիպումը տեւել է 1 ժամ 25 րոպե: Քառորդ եզրափակիչում Ֆեդերերի մրցակիցը կլինի ֆրանսիացի Ժիլ Սիմոնը, որը հաղթել է չեխ Թոմաշ Բերդիխին՝ 6:3, 6:3, 6:2:

Խորվաթ Մարին Չիլիչը չորս սեթում պարտության է մատնել ամերիկացի Դենիս Կուդլային՝ 6:4, 4:6, 6:3, 7:5: Չիլիչի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի եւ հարավաֆրիկացի Քեւին Անդերսոնի դիմակայության հաղթողը: Այս հանդիպումը մթության պատճառով մնացել է անավարտ եւ կշարունակվի հուլիսի 7-ին: Հաշիվը հավասար է: Առաջին երկու սեթերում Ջոկովիչը պարտվել է 6:7, 6:7 հաշվով: Հետո կարողացել է հավասարեցնել հաշիվը՝ 6:1, 6:4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում