23:28  ,  6 հուլիսի, 2015

«Փյունիկը» մարզում է անցկացրել Սան Մարինոյում

Երեւանի «Փյունիկը» Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղից առաջ մարզում է անցկացրել Սան Մարինոյում:

Սարգիս Հովսեփյանի գլխավորած թիմը մրցավայր է ժամանել Ստամբուլ - Բոլոնիա չվերթով, հաղորդում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին: Առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել է 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս