22:51  ,  6 հուլիսի, 2015

Իկեր Կասիլյասը կտեղափոխվի «Պորտու»

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը մտադիր է կարիերան շարունակել պորտուգալական «Պորտու» ակումբում: Այդ մասին հայտնել է Կասիլյասի գործակալ Կարլո Կուտրոպիան:

«Կասիլյասը շատ ուրախ է հնարավորությանը միանալ «Պորտուին»: Հույս ունենք, որ «Ռեալը» թույլ կտա նրան հանգիստ հեռանալ եւ առաջ շարժվել»,- գործակալի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» պատրաստ է վճարել այլ ակումբում Կասիլյասի աշխատավարձի տարբերությունը: Կասիլյասի պայմանագրով, հաջորդ մրցաշրջանում Արքայական ակումբը նրան պետք է վճարի 7,5 միլիոն եվրո աշխատավարձ, եւս 7 միլիոն եվրո՝ 2016-2017թթ. մրցաշրջանի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում