21:44  ,  6 հուլիսի, 2015

Մասիմիլիանո Ալեգրին երկարաձգեց պայմանագիրը «Յուվենտուսի» հետ

Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին, հաղորդում է իտալական ակումբի թվիթերյան էջը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017 թվականը։

Անցած մրցաշրջանում «Յուվենտուսը» Ալեգրիի ղեկավարությամբ դարձավ Իտալիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում