21:18  ,  6 հուլիսի, 2015

«Բանանց» - «Գանձասար» հանդիպումը վիճաբանության պատճառով անավարտ է մնացել

Նոր մրցաշրջանին պատրաստվող «Բանանցն» ու «Գանձասարը» ստուգողական խաղ են անցկացրել Հանքավանում։ Վիճաբանության պատճառով հանդիպումը դադարեցվել է 75-րդ րոպեին։

10-րդ րոպեին մոտ 23 մետրից իրացրած տուգանայինով հաշիվը բացել է «Բանանցի» բրազիլացի նորեկ Լաերսիոն: 24-րդ րոպեին Լեարսիոյի նուրբ փոխանցումից հետո Սարգիս Բալոյանը դուրս եկավ դարպասապահի դեմ եւ կրկնապատկեց հաշիվը: Բալոյանը հինգ րոպե անց խփեց «Բանանցի» երրորդ գնդակը։ Երկրորդ կեսում կապանցիներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը:

Հանդիպման ավարտից 15 րոպե առաջ խաղադաշտում բորբոքվեցին կրքերը եւ որոշում կայացվեց հանդիպումը թողնել անավարտ, հայտնում է «Բանանցի» կայքը:

Հուլիսի 8-ին «Բանանցը» կվերադառնա Երեւան, հուլիսի 9-ին ակումբային մարզաբազայում կմրցի «Բանանց-2»-ի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում