20:09  ,  6 հուլիսի, 2015

Զե Լուիշը հաջողությամբ անցել է բուժզննում եւ կմիանա «Սպարտակին»

Պորտուգալական «Բրագայի» եւ Կաբո Վերդեի հավաքականի հարձակվող Զե Լուիշը հուլիսի 6-ի երեկոյան կմիանա Մոսկվայի «Սպարտակին», որը մարզումային հավաք է անցկացնում Շվեյցարիայում։ Զե Լուիշը հաջողությամբ բուժզննում է անցել Հռոմում։ Ֆուտբոլիստի հետ են եղել նաեւ «Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովը, հաղորդում է tass-ը։

Կապո Վերդեի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի համար ռուսական ակումբը կվճարի 6,5 միլիոն եվրո։  

Պորտուգալիայի ավարտված առաջնությունում Զե Լուիշը մասնակցել է 20 հանդիպման եւ դարձել է 8 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում