19:04  ,  6 հուլիսի, 2015

Անդրեա Պիրլոն հեռացավ «Յուվենտուսից»

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հեռացավ Թուրինի «Յուվենտուսից»։ 36-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի ամերիկյան «Նյու Յորք Սիթիում», հաղորդում է «Յուվենտուսի» կայքը։

Անդրեա Պիրլոն «Յուվենտուսում» էր նախորդ չորս մրցաշրջանների ընթացքում՝ չորս անգամ նվաճելով Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։ «Յուվենտուսում» անցկացրած 164 պաշտոնական հանդիպումներում Պիրլոն խփել է 19 գնդակ եւ կատարել է 35 արդյունավետ փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում