19:38  ,  6 հուլիսի, 2015

«Լիվերպուլը» 32 միլիոն ֆունտ կվճարի Բենտեկեի համար

«Լիվերպուլն» այլեւս չի սակարկի «Աստոն Վիլայի» հետ եւ կվճարի բելգիացի հարձակվող Քրիստիան Բենտեկեի պայմանագրում նշված տրանսֆերային արժեքը՝ 32,5 միլիոն ֆունտ ստերլինգ, գրում է բրիտանական dailystar-ը։

Ուրուգվայցի Լուիս Սուարեսի հեռանալուց հետո «Լիվերպուլի» հարձակման գիծը լուրջ խնդիրներ ունի։ Թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ցանկանում է աշխատել հենց Բենտեկեի հետ, որպեսզի ժամանակ խնայի Պրեմյեր լիգային սովոր ֆուտբոլիստի հարմարման վրա։

Անցած մրցաշրջանում 24-ամյա Բենտեկեն Անգլիայի առաջնության 29 խաղում խփել է 13 գնդակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում