18:17  ,  6 հուլիսի, 2015

Դե Խեան ու Վան Պերսին միացել են «Մանչեսթեր Յունայթեդին»

Իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան եւ հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին ժամանել են «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա եւ անգլիական թիմի հետ հոլանդացի մարզիչ Լուի վան Գալի գլխավորությամբ պատրաստվում են նոր մրցաշրջանին, հաղորդում է dailymail-ը։

Ոչ պաշտոնական տվյալներով, երկու ֆուտբոլիստներն էլ այս ամռանը պետք է հեռանան թիմից։ Դե Խեային գնելու լուրջ մտադրություն ունի Մադրիդի «Ռեալը», իսկ Վան Պերսիից ազատվելու ցանկություն ունի «Մանչեսթեր Յունայթեդը»։ Սակայն արդեն օգոստոսի 8-ին մեկնարկող Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջին տուրերում երկու խաղացողներն էլ կարող են օգնել թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում