16:57  ,  6 հուլիսի, 2015

Պաշտոնական. Նանին տեղափոխվեց «Ֆեներբահչե»

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Լուիշ Նանին 3 տարվա պայմանագիր կնքեց Ստամբուլի «Ֆեներբահչեի» հետ, հայտնում է ակումբի կայքը:

28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 6 միլիոն եվրո: 2007-ից Նանիի տրանսֆերային իրավունքը պատկանում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ ավարտված մրցաշրջանում նա վարձավճարով խաղում էր Լիսաբոնի «Սպորտինգում»: Պորտուգալիայի այս առաջնությունում կիսապաշտպանը 7 գոլի հեղինակ է դարձել 27 խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում