16:11  ,  6 հուլիսի, 2015

«Սպարտակի» երկրպագուներն ընտրել են մրցաշրջանի լավագույն գոլը

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Քվինսի Պրոմեսը ճանաչվել է Մոսկվայի «Սպարտակի»՝ Ռուսաստանի ավարտված առաջնության լավագույն գոլի հեղինակ: Լավագույն գոլն ընտրվել է երկրպագուների քվեարկության արդյունքում, փոխանցում է ակումբի կայքը:

Առաջին տեղը գրավել է Պրոմեսի՝ 25-րդ տուրում Կազանի «Ռուբինի» դարպասը խփած գեղեցիկ գոլը, որը ստացել է ձայների 41 տոկոսը: Այդ խաղում հոլանդացուն գոլային փոխանցում էր կատարել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում