15:52  ,  6 հուլիսի, 2015

Ջերարդը գարեջուր է նվիրել «Լոս Անջելես Գելաքսիի» երկրպագուներին (ֆոտո)

«Լոս Անջելես Գելաքսիի» նորեկ Ստիվեն Ջերարդը գարեջուր է նվիրել ամերիկյան ակումբի երկրպագուներին: Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը դեռ նորամուտը չի նշել MLS-ում, բայց որոշել է մի քանի տուփ գարեջուր գնել Լոս Անջելեսի թիմի երկրպագուների 3 պաշտոնական խմբերի ներկայացուցիչների համար: Ջերարդը դա արել է ԱՄՆ-ի անկախության օրվա կապակցությամբ, փոխանցում է Sporting News-ը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» նախկին ավագն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել անգլիական ակումբում, որի կազմում 17 մրցաշրջան անցկացնելուց հետո որոշեց հեռանալ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում