15:15  ,  6 հուլիսի, 2015

Արգենտինայի հավաքականը կգլխավորի ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականը կշրջանցի աշխարհի չեմպիոն Գերմանիային ու բելգիացիներին եւ կբարձրանա առաջին տեղ, գրում է Goal.com-ը:

Չիլիում ավարտված Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում տանտերերից կրած պարտությունն աշխարհի փոխչեմպիոն արգենտինացիներին չի խանգարել գլխավորել համաշխարհային դասակարգումը:

Գերմանացիները կնահանջեն երկրորդ տեղ, իսկ բելգիացիները՝ երրորդ: Իսպանիայի հավաքականը կնահանջի 11-րդ տեղ, իսկ իտալացիները՝ 17-րդ: ՖԻՖԱ-ն դասակարգման նոր աղյուսակը պաշտոնապես հրապարակելու է հուլիսի 9-ին:

ՖԻՖԱ-ի աղյուսակ

1. Արգենտինա
2. Գերմանիա
3. Բելգիա
4. Կոլումբիա
5. Հոլանդիա
6. Բրազիլիա
7. Պորտուգալիա
8. Ռումինիա
9. Անգլիա
10. Ուելս

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում