09:41  ,  7 հուլիսի, 2015

«Ֆոլգորե» - «Փյունիկ». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երեւանի «Փյունիկը» Սան Մարինոյում կմրցի «Ֆոլգորեի» հետ:

«Վիվառոն» երեւանցիների հաղթանակը գնահատում է 1.4 գործակցով, Սան Մարինոյի չեմպիոնինը՝ 7.4, իսկ ոչ ոքին՝ 4.7:

«Ֆոլգորե» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:30-ին: Երեւանում կայացած առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել է 2:1 հաշվով: «Ֆոլգորեի» արգելքը հաղթահարելու դեպքում երեւանյան ակումբը որակավորման երկրորդ փուլում կհանդիպի նորվեգական «Մոլդեի» հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով