14:56  ,  6 հուլիսի, 2015

Ռոնալդուն պատմել է, թե ինչպես է ուժեղացել ու պահպանում լավ մարզավիճակը

Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ երիտասարդ տարիքում նրան շատ են քննադատել նիհար լինելու համար: 30-ամյա ֆուտբոլիստի խոսքով՝ հենց դա է նրան ստիպել շատ ժամանակ անցկացնել մարզասրահում եւ հասնել այժմյան հզոր մարզավիճակին:

«Պետք է քրտնաջան աշխատես քո վրա, եւ ես դա անում եմ ամեն օր: Հենց այդ պատճառով եմ ես բարձր մակարդակում մնում երկար տարիների ընթացքում: Դա զուգադիպություն չէ, քանի որ շատ եմ լրացուցիչ մարզումներ անցկացնում խաղադաշտից դուրս: Սակայն, երբ երիտասարդ էի, ինձ շատերն ասում էին, որ ես շատ տաղանդավոր եմ, բայց չափազանց նիհար եմ: Դրանից հետո ես ապրում եմ այն մտքով, որ պետք է կատարելագործես մարմինդ:

Մարզասրահում համառություն եւ կամային բարձր հատկանիշներ դրսեւորելու շնորհիվ ինձ հաջողվեց ավելացնել այդ տեսանկյունից: Վերջիվերջո, ամեն բան կախված է ցանկությունից: Աթլետիզմը մի շարք հաղթաթղթեր է տալիս, իսկ ֆուտբոլում մանրուքներ չեն լինում: Այդ պատճառով շատ կարեւոր է կատարել ուժային վարժություններ, որոնց շնորհիվ ես լավ մարզավիճակ եմ պահպանում ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս