12:10  ,  6 հուլիսի, 2015

Դորտմունդի «Բորուսիային» բազմաթիվ երկրպագուներ են դիմավորել Ճապոնիայում (ֆոտոշարք)

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները հուլիսի 5-ի գիշերը Ֆրանկֆուրտից մեկնել են Ճապոնիա, որտեղից կսկսեն ասիական շրջագայությունը:

Թոմաս Տուխելի թիմի կազմում Տոկիո է ժամանել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Օդանավակայանում «Բորուսիայի» ֆուտբոլիստներին դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ, որոնք ցուցադրել են պաստառներ: Թիմի հետ ճապոնիա չի մեկնել լեհ կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկին, ով ունի մկանային խնդիրներ:

Ասիական շրջագայության ընթացքում «Բորուսիայի» ֆուտբոլիստները մեկնելու են նաեւ Սինգապուր եւ Մալայզիա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում