11:48  ,  6 հուլիսի, 2015

«Ֆոլգորե» - «Փյունիկ» խաղի մրցավարներն Անդորրայից են

Երեւանի «Փյունիկի» եւ Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեի» միջեւ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը կսպասարկի Անդորրայի մրցավարական անձնակազմը։

Հուլիսի 7-ին Սան Մարինոյում անցկացվելիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Իգնասի Վիլյամոր Ռոսադոսը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հիշեցնենք, որ Երեւանում կայացած առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել է 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով