11:25  ,  6 հուլիսի, 2015

Ամերիկուհիներն՝ աշխարհի եռակի չեմպիոն

Ֆուտբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականը հռչակվել է աշխարհի 2015թ. չեմպիոն: Կանադայում կայացած առաջնության եզրափակիչում ամերիկուհիները 5:2 հաշվով առավելության հասան Ճապոնիայի հավաքականի նկատմամբ:

ԱՄՆ-ի հավաքականը երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այդ կապակցությամբ շնորհավորել է ֆուտբոլիստուհիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում