10:41  ,  6 հուլիսի, 2015

«Ռեալի» ու ՊՍԺ-ի նախագահները բանակցել են Ռոնալդուի տրանսֆերի հարցով

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն այս հանգստյան օրերին ժամանել է Քաթար, որտեղ հանդիպել է ՊՍԺ-ի ղեկավարների հետ:

France Football-ի համաձայն՝ կողմերը քննարկել են Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ ֆրանսիական ակումբ տեղափոխության հավանականությունը,

ՊՍԺ-ն Ռոնալդուին փորձելու է ձեռք բերել 2016-ի ամռանը: Փարիզցիները պատրաստ են տարեկան 18 միլիոն եվրո աշխատավարձ վճարել 30-ամյա պորտուգալացուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում