23:15  ,  5 հուլիսի, 2015

Հեմիլթոնի տնային հաղթանակը

«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը հաղթեց Ֆորմուլա-1-ի Մեծ Բրիտանիայի Մեծ Մրցանակում:

«Մերսեդեսի» գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոզբերգը գրավեց երկրորդ տեղը, իսկ «Ֆերարիի» նորեկ Սեբաստիան Ֆետելը եզրափակեց լավագույն եռյակը:

Հեմիլթոնն ունի 194 միավոր եւ ընդհանուր հաշվարկում 17 միավոր առաջ անցավ Ռոզբերգից: Ֆետելը 59 միավոր է զիջում առաջատարին:

Մեծ Բրիտանիայի Մեծ Մրցանակ

1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») - 52 շրջան
2. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես») +11
3. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +25,4
4. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») +36,8
5. Վալտերի Բոտաս («Ուիլյամս») +1:03,2
6. Դանիլ Կվյատ («Ռեդ Բուլ») +1:03,9
7. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա») +1:18,7
8. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») - 1 շրջան
9. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») - 1 շրջան
10. Ֆերնանդո Ալոնսո («Մաքլարեն») - 1 շրջան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում