09:09  ,  6 հուլիսի, 2015

Ամերիկայի Գավաթի խորհրդանշական հավաքականը (ֆոտո)

Չիլիում ավարտված ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության կայքը ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը: Պատմության մեջ առաջին անգամ Ամերիկայի գավաթակիր դարձած Չիլիի հավաքականը 5 ներկայացուցիչ ունի 3-4-3 տակտիկական սխեմայով կազմված թիմում:

Դարպասապահ. Կլաուդիո Բրավո (Չիլի):

Պաշտպաններ. Խեյսոն Մուրիլիո (Կոլումբիա), Գարի Մեդել (Չիլի), Նիկոլաս Օտամենդի (Արգենտինա):

Կիսապաշտպաններ. Խավյեր Մասկերանո (Արգենտինա), Արտուրո Վիդալ (Չիլի), Մարսելո Դիաս (Չիլի), Կրիստիան Կուեւա (Պերու):

Հարձակվողներ. Լիոնել Մեսի (Արգենտինա), Պաոլո Գերերո (Պարագվայ), Էդուարդո Վարգաս (Չիլի):

Գլխավոր մարզիչ. Խորխե Սամպաոլի (Չիլի):

Հիշեցնենք, որ եզրափակիչում Չիլիի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր արգենտինացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում