22:10  ,  5 հուլիսի, 2015

Յուրա Մովսիսյան. Հուսով եմ՝ կշարունակեմ մարզվել եւ ցավն աստիճանաբար կանցնի

Մոսկվայի «Սպարտակի» հավաքին միացած Յուրա Մովսիսյանը պատմել է վերականգնողական փուլի մասին: Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը Շվեյցարիայում արդեն առաջին մարզումն է անցկացրել անհատական ծրագրով:

«Ընդհանուր առմամբ, առողջությանս հետ ամեն բան կարգին է: Այո, դեռ անհարմարավետություն կա, սակայն հուսով եմ, որ կշարունակեմ մարզվել եւ ցավը ժամանակի հետ կանցնի: Գլխավորն այն է, որ ես վերադարձել եմ խաղադաշտ եւ կաշխատեմ եմ 100 տոկոսով, որպեսզի նախապատրաստվեմ նոր մրցաշրջանին»,- մարզումից հետո ասել է Մովսիսյանը, փոխանցում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ մինչեւ այս եւս Յուրա Մովսիսյանը մարզվում էր անհատական ծրագրով, այդ պատճառով ուշացումով միանցավ Դմիտրի Ալենիչեւի թիմին: Ռուսաստանի ավարտված առաջնությունում նա մասնակցել էր 16 խաղի եւ դարձել 2 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում