18:50  ,  5 հուլիսի, 2015

Յուրա Մովսիսյանը Շվեյցարիայում միացել է «Սպարտակին»

Հայաստանի հավաքականի հսրձակվող Յուրա Մովսիսյանը միացել է Մոսկվայի «Սպարտակին», որն այս օրերին հավաք է անցկացնում Շվեյցարիայում, գրում է «Սպորտ Էքսպրեսը»:

Վերջին շրջանում հայ հարձակվողը վերականգնվում էր վնասվածքից եւ մարզվում անհատական ծրագրով, այդ պատճառով ուշացումով միանցավ Դմիտրի Ալենիչեւի թիմին:

Շվեյցարիայում ռուսական ակումբը հավաքն ավարտելու է հուլիսի 12-ին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը եւս մարզվում է «Սպարտակի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում