16:20  ,  5 հուլիսի, 2015

«Փյունիկը» կմեկնի Ստամբուլ, հետո՝ Սան Մարինո

Երեւանի «Փյունիկը» մեկնում է Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղին, որը կկայանա հուլիսի 7-ին:

Առավոտյան մարզում անցկացնելուց հետո «Փյունիկը» հուլիսի 5-ին մեկնում է Ստամբուլ, որտեղ գիշերակացից հետո երկուշաբթի առավոտյան կուղեւորվի Սան Մարինո, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել է 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով