15:24  ,  5 հուլիսի, 2015

Ռոբերտո Կարլոսը գլխավորեց հնդկական ակումբ

Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը նշանակվել է հնդկական «Դելի Դինամոսի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի թվիթերյան էջը

Վերջին 2 տարիներին բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստն աշխատում էր թուրքական ակումբներում, իսկ 2014-ին ճանաչվել էր երկրի լավագույն մարզիչ: Այդ տարի նա գլխավորում էր «Սիվասպորը»:

«Դելի Դինամոսը» Հնդկաստանի Սուպերլիգայում գրավել է 5-րդ տեղը: Այդ ակումբում է հանդես գալիս նաեւ իտալացի լեգենդար հարձակվող Ալեսանդրո Դել Պյերոն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում