13:22  ,  5 հուլիսի, 2015

Վիլիայի դուբլը, Կակայի գոլն ու հեռացումը MLS-ում

Ֆուտբոլի MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Նյու Յորք Սիթին» իսպանացի 33-ամյա հարձակվող Դավիդ Վիլյայի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ, իսկ «Օռլանդոն» ոչ ոքի է խաղացել «Սոլթ Լեյքի» հետ՝ 1:1: «Օռլանդոյից» աչքի է ընկել Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կական, ով 9-րդ գոլն էր այս մրցաշրջանում: Խաղի վերջնամասում 33-ամյա բրազիլացին կարմիր քարտ է ստացել կոպիտ խաղի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում