12:30  ,  5 հուլիսի, 2015

Վիդալը՝ Ամերիկայի Գավաթի եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ

Չիլիում կայացած Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկության եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը:

Արգենտինացիների դեմ խաղում Չիլիի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է 120 րոպե, ինչպես նաեւ անվրեպ է իրացրել հետխաղյա 11 մետրանոցը:

Հիշեցնենք, որ Չիլիի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց Ամերիկայի գավաթակիր, իսկ արգենտինացիներն այդ տիտղոսին արժանացել են 14 անգամ: Մրցաշարի լավագույն ռմբարկուներ դարձան չիլիացի Էդուարդո Վարգասն ու պերուացի Պաոլո Գերերոն, որոնք խփեցին 4-ական գոլ: Լավագույն դարպասապահի մրցանակը բաժին հասավ «Բարսելոնայի» չիլիացի ֆուտբոլիստ Կլաուդիո Բրավոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում