23:14  ,  4 հուլիսի, 2015

Ռոնալդու. Ցանկանում եմ աշխատել Բենիտեսի հետ

Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսի նշանակումն Արքայական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում:

«Երբեք չեմ աշխատել Բենիտեսի հետ, բայց նա փորձառու մարզիչ է: Տեսնենք, թե ինչպես ամեն բան կդասավարվի, սակայն ես ցանկանում եմ աշխատել նրա հետ: Կաշխատենք եւ կփորձենք նվաճել տիտղոսներ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում Բենիտեսը փոխարինել է իտալացի Կարլո Անչելոտիին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում