20:40  ,  4 հուլիսի, 2015

Օբամեյանգը` Դորտմունդի «Բորուսիայի» լավագույն ֆուտբոլիստ

Գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է գերմանական ակումբի՝ ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին Գաբոնի հավաքականի 26-ամյա ռմբարկուն հայտնել է Instagram-ի էջում:

2014/15թթ. մրցաշրջանում Օբամեյանգը դորտմունդցիների կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 խաղի եւ դարձել է 25 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2013-ին ֆրանսիական «Սենտ Էթյենից» է տեղափոխվել Դորտմունդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս