20:09  ,  4 հուլիսի, 2015

Վիդալը 5 տարվա պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալը» մոտ է Թուրինի «Յուվենտուսի» եւ Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալին ձեռք բերելուն:

La Tercera-ի համաձայն՝ Արքայական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանավորվել է 5 տարվա պայմանագիր կնքելու մասին: Այդ մասին հայտնել են Վիդալի գործակալն ու բարեկամները:

Չիլիացու տրանֆերով շահագրգռված է «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը:

Այս օրերին Արտուրո Վիդալը մասնակցում է Չիլիում ընթացող Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկությանը, որի եզրափակիչում Չիլիի հավաքականը հուլիսի 4-ին մրցելու է արգենտինացիների հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում