18:40  ,  4 հուլիսի, 2015

Ուիմբլդոն. Ռոջեր Ֆեդերերը շարժվում է առաջ

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչ: Չորորդ շրջանում աշխարհի երկրորդ ռակետը 4 սեթում հաղթեց ավստրալացի Սեմուել Գրոտին՝ 6:4, 6:4, 6:7, 6:2: Մրցախաղը տեւեց 2 ժամ 17 րոպե:

1/8 եզրափակիչում Ուիմբլդոնի մրցաշարի յոթակի հաղթող Ֆեդերերը կմրցի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում