Դորտմունդի «Բորուսիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատմել է, թե իրեն ինչպես են ընդունել նոր ակումբում:
«Բորուսիայում» ինձ ընդունեցին շատ ջերմ ու հարգալից: Ես եկել եմ մի թիմ, որը գրկաբաց սպասում էր ինձ: Դա լավագույն զգացողությունն է, որը կարելի է զգալ նոր աշխատավայրում»,- 41-ամյա մարզիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ 2008-ից մինչեւ այս մրցաշրջանի ավարտը «Բորուսիան» գլխավորում էր գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը, ում Թոմաս Տուխելը 2008-ին փոխարինել էր նաեւ գերմանական «Մայնցում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում