19:11  ,  4 հուլիսի, 2015

Թոմաս Տուխել. «Բորուսիայում» ինձ ընդունեցին գրկաբաց, իսկ դա լավագույն զգացողությունն է նոր թիմում

Դորտմունդի «Բորուսիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատմել է, թե իրեն ինչպես են ընդունել նոր ակումբում:

«Բորուսիայում» ինձ ընդունեցին շատ ջերմ ու հարգալից: Ես եկել եմ մի թիմ, որը գրկաբաց սպասում էր ինձ: Դա լավագույն զգացողությունն է, որը կարելի է զգալ նոր աշխատավայրում»,- 41-ամյա մարզիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 2008-ից մինչեւ այս մրցաշրջանի ավարտը «Բորուսիան» գլխավորում էր գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը, ում Թոմաս Տուխելը 2008-ին փոխարինել էր նաեւ գերմանական «Մայնցում»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում