21:17  ,  4 հուլիսի, 2015

Նոել Գալահեր. Իբրահիմովիչը հիմար է

Բրիտանական Oasis խմբի նախկին մենակատար Նոել Գալահերը քննադատել է ՊՍԺ-ի եւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: Անգլիացի երաժշտի խոսքով՝ 33-ամյա ֆուտբոլիստը շատ անզգույշ է իր հայտարարություններում:

«Իբրահիմովիչը հիմար է. նա դուր չի գալիս ինձ: Զլատանն իմ եղբոր պես շատ է խոսում եւ չի հասկանում, թե կոնկրետ ինչ է ասում: Միակ բանը, որ նա ունի, դա հետաքրքիր դաջվածքներն են: Սակայն նրա լեզուն շատ երկար է»,- Նոել Գալահերի խոսքը մեջբերում է aftonbladet-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում