21:49  ,  4 հուլիսի, 2015

Սթիվ Նեշը սկսել է ֆուտբոլային կարիերա

Կանադացի լեգենդար բասկետբոլիստ Սթիվ Նեշը որոշել է սկսել ֆուտբոլային կարիերա, հաղորդում է New York Daily News-ը:

41-ամյա կանադացին ստացել է պրոֆեսիոնալ լիցենզիա եւ «Նյու Յորք Կոսմոսի» երկրորդ թիմի կազմում կխաղա ամերիկյան չորրորդ լիգայում: Սթիվ Նեշը միշտ եղել է ֆուտբոլի մոլի երկրպագու, իսկ նրա եղբայր Մարտինը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր:

Սթիվ Նեշը Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) անցկացրել է 18 մրցաշրջան, որոնցում մասնակցել է 1217 խաղի՝ գրանցելով 14.3 միավոր միջին արդյունավետություն: Նա 8 անգամ մասնակցել է NBA-ի «Բոլոր աստղերի հանդիպմանը»: 2005-ին եւ 2006-ին Նեշը ճանաչվել է NBA-ի ամենաարդյունավետ բասկետբոլիստ: Նա այս տարվա մարտին էր ավարտել բասկետբոլիստի կարիերան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս