Չիլիում ավարտին մոտեցող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում հուլիսի 4-ին կկայանա եզրափակիչը, որում տանտերերը կմրցեն աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականի հետ:
«Վիվառոն» արգենտինացիների հաղթանակը գնահատում է 2.17 գործակցով, Չիլիի հավաքականինը՝ 3.6, իսկ ոչ ոքին՝ 3.2:
Սանտիագոյում կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով կեսգիշերին: Արգենտինան Ամերիկայի Գավաթում հաղթել է 14 անգամ, իսկ չիլիացիները երբեք չեն նվաճել այդ տիտղոսը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում