17:40  ,  4 հուլիսի, 2015

Ամերիկայի Գավաթի եզրափակիչ. Բուքմեյքերների կարծիքը

Չիլիում ավարտին մոտեցող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում հուլիսի 4-ին կկայանա եզրափակիչը, որում տանտերերը կմրցեն աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականի հետ:

«Վիվառոն» արգենտինացիների հաղթանակը գնահատում է 2.17 գործակցով, Չիլիի հավաքականինը՝ 3.6, իսկ ոչ ոքին՝ 3.2:

Սանտիագոյում կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով կեսգիշերին: Արգենտինան Ամերիկայի Գավաթում հաղթել է 14 անգամ, իսկ չիլիացիները երբեք չեն նվաճել այդ տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում