16:06  ,  4 հուլիսի, 2015

Թիավարության Հայաստանի չեմպիոնները

Երեւանյան լճում անցկացվել է ակադեմիական, բայդարկաներով եւ կանոեներով թիավարության Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են 110 թիավարողներ, հայտնում է msy-ը: 

Ակադեմիական թիավարությունում 1000 մետր մրցատարածությունում մեկտեղանոց նավակում տղաների պայքարում հաղթել է Մակար Սարգսյանը (անձնական մարզիչ՝ Վարդան Ադամյան), իսկ աղջիկների պայքարում՝ Անետա Բարսեղյանը (անձնական մարզիչ՝ Անա Եգորյան), երկտեղանոց նավակում 1 թիակով հաղթող են ճանաչվել Փայլակ Միրզոյանը եւ Վրեժ Գյուլնազարյանը (անձնական մարզիչ՝ Վարդան Ադամյան), երկտեղանոց նավակում 2 թիակով՝ Մհեր Ջանիկյանը եւ Սերգեյ Ադամյանը (անձնական մարզիչ՝ Աշոտ Բաղդասարյան): 

Բայդարկաներով մեկտեղանի 200, 500 եւ 1000 մետր մրցատարածություններում հաղթել է Էդգար Գրիգորյանը (անձնական մարզիչ՝ Մարտին Շահվալադյան): Բայդարկաներով երկտեղանոց 200, 500 եւ 1000 մետր մրցատարածությունում հաղթել է Էդգար Գրիգորյան եւ Գեւորգ Խաչիկյան զույգը (անձնական մարզիչ՝ Մարտին Շահվալադյան): Բայդարկաներով չորստեղանոց 1000 մետր մրցատարածությունում հաղթել է Էդգար Գրիգորյան, Գեւորգ Խաչիկյան, Ռոման Պալատայան, Ռազմիկ Գեւորգյան թիմը (անձնական մարզիչ՝ Մարտին Շահվալադյան): 

Բոլոր հաղթողները ներկայացնում են Թիավարության մարզաձեւերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը։

Կանոեներով մեկտեղանոց 200 եւ 1000 մետր մրցատարածություններում առաջին տեղը գրավել է Հայկ Ստեփանյանը (Թիավարության մարզաձեւերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Տիգրան Սարգսյան), իսկ 500 մետր մրցատարածությունում՝ Նորիկ Մարգարյանը (Սեւանի ջրային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Ավետիք Մալխասյան): Կանոեներով երկտեղանոց 200 եւ 500 մետր մրցատարածություններում հաղթել է Արա Վիրաբյան եւ Վահե Դավթյան զույգը (Սեւանի ջրային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Ավետիք Մալխասյան), իսկ 1000 մետր մրցատարածությունում՝ Հայկ Ստեփանյան եւ Սերգեյ Գրիգորյան զույգը (Թիավարության մարզաձեւերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Տիգրան Սարգսյան):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում