15:39  ,  4 հուլիսի, 2015

Ֆալկաոն երկու անգամ քիչ կվաստակի «Չելսիում»

Կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի շաբաթական աշխատավարձը Լոնդոնի «Չելսիում» կկազմի 200 հազար եվրո, հաղորդում է Daily Mail-ը։ Անցած մրցաշրջանում Ֆալկաոն «Մանչեսթեր Յունայթեդում» ստանում էր շաբաթական 400 հազար եվրո։ Կոլումբիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մոնակոյին»։ «Չելսիի» հետ կնքած պայմանագրի համաձայն, լոնդոնյան ակումբը կունենա ֆուտբոլիստին գնելու առաջնային իրավունք։

Անգլիայի անցած առաջնությունում 29-ամյա Ֆալկաոն  մասնակցեց 26 հանդիպման, որոնցից միայն 14-ում էր մեկնարկային կազմում եւ խփեց չորս գնդակ։ Նա հանդես եկավ նաեւ Անգլիայի երիտասարդական առաջնությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում