15:22  ,  4 հուլիսի, 2015

Գերմանիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց «Գալաթասարայ»

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկին տեղափոխվել է Ստամբուլի «Գալաթասարայ», հաղորդում է թուրքական ակումբի թվիթերյան էջը։ 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում էր Լոնդոնի «Արսենալին»։ Անցած մրցաշրջանը Պոդոլսկին ավարտեց Միլանի «Ինտերում», որտեղ խաղում էր վարձակալությամբ։ Գերմանացի խաղացողը չորս տարվա պայմանագիր կկնքի «Գալաթասարայի» հետ։ Ոչ պաշտոնական տվյալներով, տրանսֆերի արժեքը 4 միլիոն եվրո է։

Գերմանիայի հավաքականի կազմում Պոդոլսկին անցկացրել է 120 հանդիպում՝ դառնալով աշխարհի չեմպիոն եւ կրկնակի բրոնզե մեդալակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում