14:33  ,  4 հուլիսի, 2015

Չինական ակումբի սերբ ֆուտբոլիստը մահացել է մարզումից հետո

Չինական «Ցինդաո Հայնյուի» ֆուտբոլիստ Գորան Գոգիչը մահացել է մարզումից հետո, հաղորդում է blic.rs-ը։ 29-ամյա սերբ ֆուտբոլիստը թիմի երեկոյան մարզումից հետո ավտոբուսում կորցրել է գիտակցությունը։ Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները արձանագրել ֆուտբոլիստի մահը։

Գոգիչը 2015-ին Բելգրադի «Զրվենա Զվեզդայից» էր տեղափոխվել Չինաստան։ 2014-ին նա օգնել էր բելգրադյան թիմին դառնալ Սերբիայի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում