14:09  ,  4 հուլիսի, 2015

«Բրագայի» հարձակվողը կտեղափոխվի «Սպարտակ»

Մոսկվայի «Սպարտակն» ու պորտուգալական «Բրագան» շուտով կավարտեն հարձակվող Զե Լուիշի տրանսֆերի գործարքը, հաղորդում է պորտուգալական Record-ը։

Կապո Վերդեի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի համար ռուսական ակումբը կվճարի 6,5 միլիոն եվրո։

Զե Լուիշն այս օրերին չի մասնակցել «Բրագայի» մարզումներին, նաեւ չի անցել բոլոր խաղացողների համար պարտադիր բուժզննում պորտուգալական ակումբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում