Մոսկվայի «Սպարտակն» ու պորտուգալական «Բրագան» շուտով կավարտեն հարձակվող Զե Լուիշի տրանսֆերի գործարքը, հաղորդում է պորտուգալական Record-ը։
Կապո Վերդեի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի համար ռուսական ակումբը կվճարի 6,5 միլիոն եվրո։
Զե Լուիշն այս օրերին չի մասնակցել «Բրագայի» մարզումներին, նաեւ չի անցել բոլոր խաղացողների համար պարտադիր բուժզննում պորտուգալական ակումբում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում