12:28  ,  4 հուլիսի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդը» չի վաճառի Դե Խեային, եթե տեղի չունենա Ռամոսի տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդը» չի վաճառի Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեային «Ռեալին», եթե Արքայական ակումբը խոչընդոտի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի տեղափոխությանն անգլիական թիմ, հաղորդում է Guardian-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 2010թ. աշխարհի չեմպիոնի համար վճարել մինչեւ 60 միլիոն եվրո: Ռամոսը եւս ցանկանում է կարիերան շարունակել Պրեմյեր լիգայում: «Ռեալը» փորձում է ամեն կերպ խոչընդոտել Ռամոսի տրանսֆերին՝ պահանջելով 100 միլիոն եվրո:

Դավիդ Դե Խեան այժմ Մադրիդում է, սակայն հուլիսի 6-ին պարտավոր է միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ հուլիսի 13-ին մեկնել մրցաշրջագայության՝ ԱՄՆ: Հաջորդ ամռանը Դե Խեան արդեն ազատ գործակալի կարգավիճակում կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում