11:38  ,  4 հուլիսի, 2015

Անխել Դի Մարիա. Հույս ունեմ, որ Արգենտինայի հավաքականն այսօր կկերտի պատմություն

Եզրափակիչ դուրս գալը շատ կարեւոր իրադարձություն է մեզ համար, ասել է ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան՝ խոսելով Չիլիում ավարտին մոտեցող Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչի մասին: Արգենտինացիները կմրցեն Չիլիի հավաքականի հետ:

«Գլխավոր նպատակին հասնելու համար մենք պետք է համառ աշխատանք կատարենք, քանի որ ցանկանում ենք կերտել պատմություն: Հույս ունենք, որ կստացվի»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Արգենտինայի հավաքականը Ամերիկայի գավաթը չի նվաճել արդեն 22 տարի: Հուլիսի 4-ին կայանալիք Չիլի - Արգենտինա եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին (հուլիսի 5):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում